Ադրբեջանն այսօր հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու համար բանակցություններ սկսել պաշտոնական Երեւանի հետ՝ պայմանով, որ Հայաստանն ընդունի իր ներկայացրած 5 նախապայմանը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ներկայացված նախապայմաններն են․
— երկու երկրների կողմից փոխադարձ կերպով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում,
— հաստատում, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, եւ իրավական ամրագրում, որ նման պահանջ չեն ունենա նաեւ ապագայում,
— կողմերը միմյանց անվտանգության սպառնալիք չպետք է հանդիսանան,
— դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
— ապաշրջափակում, համատեղ ծրագրերի իրականացում։
Քնարիկ Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: