Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Ռոբերտ Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է tert.am-ը։
Լուրը հաստատեց Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։
Գրավի չափ է սահմանվել 50 մլն դրամը։
«Գործի նախաքննությունը ավարտվել է և գործը հավանաբար ուղարկվել է դատարան, այս մասով դեռ հստակ տեղեկություն չունենք»,- նշեց փաստաբանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: