Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, երեկ մերժել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը: Այս մասին ասաց Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը,գրում է hetq.am-ը :

Հիշեցնենք, որ Գալստյանը  ձերբակալվել է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ 

Գործն, ըստ ԱԱԾ-ի, վերաբերում է ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: Նույն գործով այս պահին կալանավորված են նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանը:

Վերջինս  ՊՆ-ին ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրենն է: Վերաքննիչ քրեական դատարանը քննել և մերժել է նաև Դավիթ Գալստյանի և Դավիթ Տոնոյանի կալանավորման դեմ բողոքները:

Ստեփան Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը նշեց, որ հրթիռները, որոնք, ըստ գործի անպիտան են, իրականում աշխատող հրթիռներ են:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest