Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2603 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 906-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 5902 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հոկտեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1243 է: Երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 37 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7145-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 827 է, ընդհանուր առողջացածներինը՝ 257 352, փաստացի բուժվողները 24 409 են: Մեկ օրում արվել է 14 928 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 940 194 թեստավորում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest