ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով 1915թ. անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:

Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

Նշենք, որ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձի փոխանակման նպատակով Հայաստանում է գտնվում Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest