Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական։
Հրամանագրի տեքստը տեղադրված է Արցախի նախագահի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը Արզումանյանը զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։ Վերջինս պաշտոնից ազատվել էր սեփական դիմումի համաձայն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: