Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի բավարարեց ԱԱԾ միջնորդությունը` կալանավորելու Դավիթ Գալստյանին` առավել հայտնի «Պատրոն Դավո» մականունով: Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը:
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաղորդեց, որ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը և բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը մեղադրյալ են ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Այս քրեական գործի վերաբերյալ ԱԱԾ-ն օրերս էր հայտնել։ Խոսքը բանակին ժամկետանց հրթիռներ վաճառելու մասին է։
Ավելի վաղ, կալանավորվեց նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: