Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած երկու քաղաքացու փոխարեն ադրբեջանական կողմին է փոխանցվել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը, որն օգոստոսի 25–ին հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից:

Հայրենիք վերադարձող գերիները, նախնական տվյալներով, հուլիսի 14-ին Սև լճի տարածքից գերեվարված վարորդ Արամայիս Տոռոզյանն ու զինծառայող Արթուր Նալբանդյանն են:



© factor.am

Հաղորդվում է նաև, որ գերիների վերադարձը Երևան տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest