«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավոր Ա. Սիմոնյանն ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում է tert.am -ը:
Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով` անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14–ին։ Քրեակատարողական ծառայությունը դեպքի մասին տեղեկություն դեռ չի տրամադրել: ՔԿՀ մամուլի ծառայությունը մանրամասների վերաբերյալ քիչ անց տեղեկություն կհայտնի:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: