Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում ընտրական այս շրջանում քաղաքական գործիչների կողմից բռնության և ատելության հռետորաբանության ահագնացող կիրառմամբ։
Ինչպես նշված է միջազգային հեղինակավոր կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում, այդ գործողությունները բևեռացվածություն ու ատելության խոսք են տարածում Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո վերականգնվող ու խորհրդարանական ընտրություններին պատրաստվող երկրի հասարակության մեջ։
«Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ նման հռետորաբանությունից և ընտրական ամբողջ շրջանում հետևել վարքի ժողովրդավարական նորմերին», — ասված է հաղորդագրությունում։
Freedom House-ը նաև տարածել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում նախընտրական քարոզարշավի մթնոլորտը և շեշտում՝ «Այսպես շարունակել չի՛ կարելի»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: