Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: 

«Շնորհավորում եմ բոլորիս Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:Ազատ մամուլ ունենալն իսկապես կարևորագույն ձեռքբերում է և, իհարկե, ժողովրդավարության ցուցիչ։Լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, իսկ կարծրատիպերը պետք է կոտրել պրոֆեսիոնալ աշխատանքով։Ազատ մամուլի դերը կարևոր է պետության քաղաքականության առաջնահերթությունների և հասարակական կարծիքի ձևավորման ու այդ կերպ պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երաշխավորման հարցում։Լրատվամիջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ, ձեր պատասխանատու մասնագիտական աշխատանքով դուք նպաստում եք հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքի թափանցիկության ու հանրային հաշվետվողականության ապահովմանը։Մեծ է ձեր դերը նաև այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում:Մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում միայն ազատ ու պրոֆեսիոնալ մամուլը կարող է կարևոր առաքելություն ունենալ խնդիրները հաղթահարելու գործում»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest