Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը կանչվել է հարցաքննության։
Ըստ նույն աղբյուրի՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի («Խուլիգանություն») 1-ին, 3-րդ և 316-րդ հոդվածի («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») 1-ին մասի հատկանիշներով։
Մեղրիի քաղաքապետի փաստաբան Գայանե Պապոյանը հայտնեց՝ երկու ժամից ավելի է իրենք գտնվում են Քննչական կոմիտեի միջանցքում, և իրենց դեռևս պաշտոնապես չեն տեղեկացրել, թե ինչ գործի շրջանակում են այստեղ ու երբ կսկսվի հարցաքննությունը։
Մեղրիում երեկ բնակիչները փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուղեկցել էին վանկարկումներով, պահանջել հեռանալ Սյունիքից, քաշքշուկ էր սկսվել քաղաքացիների և իրավապահների միջև։
Ժամեր անց Կապանի մարզպետարանում վարչապետն իրավապահներին հանձնարարել էր զբաղվել միջադեպով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: