Այսօր Վարչական դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը ամբողջությամբ, հայտնում է ՀԱԿ իրավական հարցերով ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:
«Վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը», — գրել է Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում։
Ջհանգիրյանը ՀՀ վարչական դատարանից պահանջում էր առ ոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որով զրկվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: