Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մանրամասներեց, որ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում բարդություններ չկան։

Ավելի վաղ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին:  «Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»,-ընդգծել է Արցախի նախագահը։  Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Pin It on Pinterest