Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի նստավայրի դատավոր Սիմիզար Հովսեփյանը քաղաքացիական գորոծով դրսևորում է հայեցողական և կամայական վերաբերմունք։
Այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ փաստաբան Խանում Մկրտչյանը, պարզաբանելով, որ Սուրեն և Սամվել Ջեյրանյանների ընդդեմ Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ քաղաքացիական գործով դատավորը վարում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի կոպտագույն խախտումներով, բացահայտ անտեսելով պատասխանող կողմին և վերջինիս զրկելով իր դատավարական իրավունքների իրականացումից:
Փաստաբանը մանրամասնեց, որ 22-01-2020 թվականին նշանակված դատաքննության փուլում դատարանը թույլատրել է հայցվոր կողմին հայցի առարկայի փոփոխություն կատարել, մինչդեռ ինքը 19-05-2020 թվականին կայանալիք դատական նիստը հետաձգելու վերաբերյալ գրավոր դիմում է ներկայացրել էլ. փոստի միջոցով, ինչը դատարանն անտեսել է, կայացրել է որոշում ապացուցման բերռը բաշխելու և գործը դատաքննություն նշանակելու վերաբերյալ, որի մասին հայցվոր կողմն այդպես էլ չի ծանուցվել։
«Դատարանը մեկ ակտով և ապացուցման բեռ է բաշխել և միաժամանակ դատաքննություն նշանակել, այսպիսով չի սահմանել համապասատխան ժամկետներ մինչ դատաքննությունը ապացույներ ներկայանելու կամ դրանց ներկայանելու վերաբերյալ համապատասխան միջնորդություններ անելու համար»,- ասում է Խանում Մկրտչյանը։
Տվյալ դեպքում ակնհայտ է, որ դատարանն իր գործողություններով ստեղծել է անհավասար դաշտ կողմերի համար, որով զրկել է պատասխանողին օրենքով սահմանված մրցակցության իրավունքներից, և փաստացի ապահովել է քաղաքացիական գործի ելքը հօգուտ հայցվորի:
Դատարանի կողմից վերոնշյալ անօրինությունները հաշվի առնելով, պատասխանող կողմը դատավորի բացարկի միջնորդություն է ներկայացրել նախօրեին, որի վերաբերյալ որոշումը կստանան եռօրյա ժամկետում։
«Գտնում եմ, որ դատարանի գործողություններն ամբողջովին կամայականություններ են, և ոչ թէ օրինական գործողությունների շարք, նշված պատճառաբանությունները հիմնավոր են, կառուցված ռեալ փաստարկների վրա և իմ կողմից արձանագրվում է, որ գործի ելքով շահագրգռված դատավորին բացարկ հայտնելու ինստիտուտն, անկասկած, դատական գործի օբյեկտիվ քննության երաշխիք է»,-ասաց փաստաբան Խանում Մկրտչյանը, հավելելով, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։
Խանում Մկրտչյանը վստահ է, որ իր կողմից ներկայացված տեղեկությունները հիմնավոր են և հիմնաված են գործում առկա փաստերի վրա:
Նշենք նաև, որ ըստ հայցադիմումի՝ Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից Ոսիկանության գնդապետ Սամվել Ջյրանյանը ջանքեր է գործադրում որդուն ազատել պատժից,, վերնագրով հոդվածը հրապարակվել է 23.03.2018 թվականին, հրապարակված նյութի մասին հայցվորը իմացել է 02.04.2018 թվականին, սակայն հայցադիմումը դատարան է ներկայցրել 05.05. 2018թվականին:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: