Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական սրմանը և հույս հայտնում, որ ձեռք կբերվի հրադադարի մասին համաձայնություն:
Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել ապաէսկալացիային և տարածաշրջանում խաղաղություն հաստատել:
«Մենք մտահոգությամբ հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական սրմանը, որը, ըստ տարածված տեղեկության արդեն հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքների վնասման: Հուսով ենք, որ կողմերի միջև հնարավոր կլինի ձեռք բերել հրադադարի պայմանագիր, ինչպես նաև անցում բանակցությունների ռեժիմի և կխուսափենք լայնամասշտաբ ռազմական գործողություններից, որոնք կտրուկ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:
Վրաստանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին, ողջ ջանքերը գործադրել կրակի դադարեցման վրա և վերսկսել կառուցողական երկխոսությունը: Մեր կողմից մենք հայտարարում ենք, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել տարածաշրջանում ապաէսկալացիային և խաղաղությանը»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծայրաստիճան սրվել է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման: Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում: Բացի այդ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում շփման գծի մոտ իրականացրել է հրթիռային հարվածներ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: