«Մենք համարիա ամեն ամիս ականետես ենք լինում ընտանիքի ներսում որևէ անձի սպանվելուն՝ կամ կին է լինույմ, կամ երեխա և ընդհամենը մի քան ամիս աղաջ մենք ունեցանք Գյումրիում դաժան ծեծի ենթարկված կնոջ և երեխայի, որի արդյունքում կինը մահացամ, իսկ երեխան շաբաթներ առաջ է դուրս գրվել հիվանդանոցից»։ Այս մասին «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ»թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավպաշտպան Զառա Հովհանհնիսյանը։
Հիշեցնենք, որ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում 8 օր անգիտակից, արհեստական շնչառական սարքի տակ ու կոմայի մեջ մնալուց հետո օգոստոսի 28-ի երեկոյան մահացավ 6-ամյա տղան։
Մահացած երեխան Սերգեյ պապի անունն էր կրում, հենց պապն էլ կալանավորված է 6-ամյա թոռանը, նաև մյուս թոռներին ձեռքերով, ոտքերով և փայտով ծեծելու մեղադրանքով: Մեղադրանք է առաջադրվել նրա 28-ամյա դստերը՝ նա էլ պարբերաբար ծեծել է եղբոր երկու և իր հինգ երեխաներին, այժմ էլ վեցերորդին է սպասում, դատարանը նրան կալանավորելու միջնորդությունը չի բավարարել։
Ընտանիքի 5 չափահասներից 4-ը հոգեկան առողջության ու զարգացման խնդիրներ ունեն, և նրանց խնամքին կար 7 անչափահաս: Մյուս 6 երեխաներն այժմ ապաքինվում են, բոլորը, բացի ամենափոքրիկից` մեկ տարեկան տղայից, էկզոգեն թունավորման նշաններով են հիվանդանոց տեղափոխվել:
Ըստ իրավապաշտպանի նման ցնցող իրադարցությունները ևս ահազանգ չեն հանդիսանույմ, որպեսզի պետությունը էլ ավելի արդյունավետ մեխանիզմներով պայքար տանի ընտանեկան բռնության դեմ․
«Ստացվում է, որ մենք խնդրի առջև մնում ենք ոչ արդյունավետ կանխարգելման մեխանիզմներով»,-նկատեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը ցավով նկատում է, որ նման խնդիրների մասին քննարկումները լինում են միայն այն Ժամանակ, երբ ունենք արդեն դժբախտ դեպքեր․
«Երեխայի իրավունքի պաշտպանության օղակը եռաստիճան և ամենակարևորագույն օղակը համայնքային մակարդակում է գտնվում։ Յուրաքանչյուր համայնք պատասխանատու է իր համայնքում բնակվող ընտանիքների, այդ թվում նաև երեխաների իրավունքների պաշտպանության համար»,-նկատում է Անահիտ Քալանթարյանը, հավելելով, որ բոլոր համայնքներում գրեթե անգիտ տեղյակ են, թե իրենց համայնքի որ երեխաները կարող են խնդիրներ ունենալ և այս մարմինը միակն է, որը իրավունք ունի երեխային դուրս բերելու ընտանիքից, եթե այնտեղ կան երեխայի կյանքին վտանգ սպառնող իրավիճակ։
«Սա որևէ գերատեսչության թերացումը չէ, այլ ընդհաուր խնդիր է»,-ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետը, վստահեցնելով, որ այսօր արդեն իրենք վերանայում են իրենց վարած քաղաքականությունը,-«Ընտանեկան օրենսգրքում էլ լուջ փոփոխություններ է իրականացվում՝ շրջանառվում է և լրամշակում է երեխաների իրավունքները, հատկապես խնամակալության մարմիններև։ Իչպես նաև երեխայի իրավունքների օրենում ենք լուրջ փոփոխություններ նախատեսում։ Բայց սա մեկ օրով, մի քանի ամսով հնարավոր չէ, սա լուրջ աշխատանքային պրոցեսի արդյունք պետք է լինի, վստահեցնում եմ նաև, որ մենք բողոքելու, խնդիրը վեր բարձրացնելու մենթալիտետը չունենք, բայց դա ամենակարևորն է, ու շատ հաճախ բռնության զոհ են դառնում անտարբերության հետևանքով»։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Քալանթարյանի տեղեկացմամբ՝ ուսումնասիրվում է ընտանիքի մյուս երեխաների հետագա խնամքի հնարավորությունը, և մշակվում են ընթացակարգեր՝ հնարավորինս կանխարգելելու նման ողբերգական դեպքերը:
«Երեխաների լավագույն շահն է, որ բոլորը միասին լինեն: Սա դեռևս նախնական լուծում է։ Մեր քաղաքականությունն ուղղված է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը։ Եվ եթե կենսաբանական ընտանիքում հնարավորություն չի ստեղծվում, ապա երեխայի խնամքի կազմակերպման համար մենք դիտարկում ենք խնամատար, խնամակալ ու այս ընթացակարգերով, բայց քանի որ սա հրատապ և արագ լուծում էր պահանջում, մենք երեխաներին մանկատուն ենք տեղափոխում»,- նշում է Անահիտ Քալանթարյանը:
Քալանթարյանի խոսքով՝ երեխաների հետ հոգեբանական աշխատանքն արդեն սկսվել է: Առավել մեծ աջակցության կարիք է ունեցել մեծ երեխան, որը նաև համացանցից տեղեկացել էր, որ եղբայրը մահացել է․
«Բժշկական հաստատությունը երեկ ուներ համապատասխան մասնագետներ, բայց մենք էլ երկու անգամ ուղարկել ենք մեր հաստատություններից մեկի հոգեբանին՝ ցերեկը՝ օրվա առաջին կեսին, և երեկոյան՝ արդեն 8-ից հետո, հոգեբանը գնացել է, մասնագիտական աջակցություն տրամադրել, երեխաներն այժմ կարծես թե հանգիստ են։ Մեծ երեխան շոկային, հոգեբանական շատ լուրջ տրավմա էր տարել, և էս առումով այս երեխային էր պետք աջակցություն։ Բայց որքանով տեղեկացրել են բժշկական հաստատությունից, այս երեխան հոգեբանական առումով, այսպես ասած, տիրություն է անում բոլոր երեխաներին»,- նշում է Անահիտ Քալանթարյանը։
Ըստ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի՝ այս բռնության դեպքում միակ մեղավորը բռնարարն է, ում գործողությունների արդյունքում 6-ամյա երեխան մահացել է․
«Եթե սա դիտարկիենք որպես երևույթ, ապա մեղավոր ենք բոլորս՝ պետությունը, համայնքը, հարևանները, նույն ծնողը, որը չի իրականացրել իր պարտականությունը։ Դեպքի վերաբերյալ ունենալու ենք վարույթ և քրեական պատասխանատվություն, իսկ երևույթի դեպքույմ ասենք, որ կանխարգելումն առավել արդյունավետ միջոց է, քան հետևանքների վերացումը»,-ասաց նա։
«Շատ հաճախ ծնողը չգիտի այլընտրանք՝ ինչպես դաստիրարակի իր երեխային, քան ծեծի կիրառումը»,-ասաց Դավիթ Թումասյանը, հավելելով, որ ողջունելի է, այն հանգամանքը, որ նախատեսվում է փոփոխություններ և հույս հայտնեց, որ կլինի համապադասխան դրական տեղաշարժ։
ՄԻՊ գրասենյակը ևս անդրադարձել էր ողբերգական դեպքին, տարածելով համապատասխան հայտարարություն․
«Բռնությունը երեխայի իրավունքների կոպիտ խախտում է, որ կարող է անդառնալի ու նույնիսկ ողբերգական հետևանքներ առաջացնել երեխայի կյանքի ու առողջության համար, ամբողջությամբ ձևախեղել նրա առողջ զարգացումը: Մեր պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ նրանից դա անում է ծնողը, խնամակալը, թե երեխայի մասին հոգ տանող որևէ այլ անձ: Երեխան պետք է պաշտպանված լինի ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից և այլն: Ցավոք, երեխայի նկատմամբ բռնությունը ու առանձնապես բռնությունն ընտանիքում թաքնված երևույթ է: Դրան նպաստում են թե՛ հասարակությունում, թե՛ նաև հանրային մարմիններում այս երևույթի վերաբերյալ առկա կարծրատիպային ընկալումները: Պետությունում գործող մարմինները պարտավոր են էլ ավելի մեծ ջանքերով պայքար մղել այս դատապարտելի երևույթի դեմ՝ իբրև առաջնահերթ նշանակության առաքելություն»։
«Ընտանեկան բռնությունները հետևանքներն են հասարակության կարծրատիպային մոտեցումների։ Ընտանիքներում բռնության դեպքերը հիմնականույմ թաքնված բնույթ են կրում և շատ առավել ուշադրություն են պահանջում իրավասու մարմինների կողից, որպեսզի բացահայտվեն այդ դեպքերը»,-ասաց ՄԻՊ աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Մարինե Ավագյանը
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: