Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ է դիմում մի մարդ, ում 19 տարեկանից արդեն 24 տարի փորձում են ոչնչացնել և թույլ չտալ ապրել: Խնդրում եմ ժամանակ գտնել և անձամբ կարդալ նամակս։
Պարոն Փաշինյան, Դուք ճանաչում եք ինձ, մենք մի քանի անգամ հանդիպել ենք երբ դուք ԱԺ պատգամավոր էիք։ ԱԺ-ից Դուք և տիկին Նաիրա Զոհրաբյանը եզակի պատգաավորներից եք եղել որ հետևողականորեն միշտ այցելել և բարձրացրել եք դատական համակարգում առկա ապօրինությունների, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին։ Պատգամավորը միայն դա էր ի զորու անել և դուք անում էիք։
Պարոն Փաշինյան, այժմ Դուք կանգնած եք երկրի ղեկին ու դա նրանով է լավ, որ հաշված րոպեների ընթացքում կարող եք իմ նամակում նշված փաստերի ճշմարիտ լինելը ճշտել և եթե անգամ մեկ տող իրականությանը չհամապատասխանի, ապա անարձագանք թողեք իմ հոգու այս ճիչը։
24 տարի առաջ ինձ մեղադրանք կարեցին և դատապարտեցին մահապատժի իմ ծառայակիցներին սպանելու մեղադրանքով, որն այն աստիճանի շինծու էր, որ երկար տարիներ ՀՀ Գլխավոր զինվորական դատախազ պրն․ Ջհանգիրյանն իր հարցազրույցում փաստեց դա։ Չեմ ուզում սարսափեցնել ու ամբողջովինբ ներյկայացնել այն կտտանքներն որոնք կիրառվեցին իմ հանդեպ ձերբակալությունից հետո՝ օրեր շարունակ և ուղղակի պատկերացման համար բերեմ մի օրինակ՝ ինձ ամուր կապում էին գետնին գամված աթոռին և մի քանի վայրկյան պարբերականությամբ ասեղով ծակծկում ոտքերս ու թևերս և այդպես երևի թե կես ժամ կամ մի ժամ տևողությամբ, դա թուրքն էլ չէր անի, դա ուղղակի ֆիզիկական ցավ չէր, այլ խելագառության էր հասցնում ինձ:
Պարոն Վարչապետ, ես ընդհամենը 19 տարեկան էի, ավելի փոքր քան Ձեր որդին։ Երևի թե այդ ամենը քիչ համարելով, իմ հարազատ եղբորն էին իմ աչքի առաջ տանջում ու այդ ամենը նրա համար, որ ստորագրեմ մեղադրական ցուցմունքի տակ, այն ցուցմունքի տակ, որը բացի քննիչից ոչ ոք չէր կարողանում կարդալ և անգամ դատարան էին կանչում, որ կարդա, թե ի՞նչ է գրել։
Պարոն Վարչապետ, մոտ երկու շաբաթ հետո տեղեկանում եմ, որ ինձ ընդհանուր չէին էլ ուզում ձերբակալել, այլ բառիս բուն իմաստով վերացնեին և դրա փաստն այն է, որ արդեն իսկ ձերբակալված մարդ կար, որն ըստ իր «խոստովանական» ցուցմունքի՝ իմ հետ է եղել և իմանալով, որ սպանություն եմ կատարել ինքն էլ ինձ է սպանել, ու չի հիշում՝ որտե՞ղ է թողել դին։ Աստծո մատն էր խառը, որ ինձ ձերբակալել են մարդաշատ վայրում, այլապես այդ հանցանքն իմ վրա կկոտրեին, իսկ իմ սպանությունն էլ՝ այդ տղայի։ Հետագայում դատարանն ընդունեց, որ այդ տղային ստիպել են նման ցուցմունք գրել, սակայն ջանք չգործադրեց պաչզել, թե ովքե՞ր և ինչո՞ւ էին պարտադրել դա անել։
Պարոն Փաշինյան, չեմ ուզում մանրամասնել գործի ամբողջ հաքնգամանքները, այն բավականին հանգամանալից իր ժամանակին ներկայացվել է Ձեր խմբագրած «Հայկական ժամանակ» թերթի «Անմեղ մարդը մահվան է դատապարտվել» հոդվածաշարում՝ 2001 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Ի դեպ, Դուք առաջինն էիք ով բարձրաձայնեց և հանրությանը տեղեկացրեց իմ հանդեպ իրականացված դաժան անարդարության մասին, ի դեմս հետաքննող լրագրող Ժաննա Ալեքսանյանի։
Ի վերջո, այդ գործ սարքողներին հաջողվեց այնպես անել, որպեսզի ես դատապարտվեմ և գործը փակվի։ Ինձ դատապարտեցին մահապատժի, և վեց տարի անցկացրի մահապարտի խցում։ Դրանք ամենասարսափելի տարիներն էին, որ հնարավոր չէ անգամ պատկերացնել, թե ինչ պայմաններում էին պահվում մահապատժի դատապարտվածներն այդ ամենի մասին խոսել են շատ նախկին մահապատժի դատապարտվածներ, ես ուղղակի կփաստեմ, որ հենց իմ խցում երկու հոգի մահացել են սովից և պահման պայմանից, իսկ ընդհանուր առմամբ այդ տարինեների մոտ 15 հոգի մահացան այդ խցում։
Պարոն Փաշինյան, այդպես 6 տարի գոյատևեցի այնպիսի պայմաններում, որ ամեն քնելուց Աստծուն խնդրում էի՝ առավոտը արթնանալ։
Նշեմ, որ ես երբեք «Ներման խնդրագիր» չեմ գրել, անգամ երբ մահապատժից միակ փրկությունը դա էր։ 2003 թվականին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մահապատճի դատապարտվածներին «ներում» շնորհեց ու դա արեց ոչ թե մարդասիրությունից դրդված, այլ որովհետև Եվրոխորհրդի պահանջով Հայաստանում օրենսգրքից վերացավ մահապատիժն ու կոպտորեն խախտելով օրենքը՝ բոլորի պատժաչափը փոխարինեց ցմահ ազատազրկման, այն ինչ օրենքը սահմանում էր մինչև 20 տարի պատժաչափ՝ նախկին, արդեն մահապտժի դատապարտվածների պարագայում։
Դա արվեց, որպեսզի «Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտվածները ցմահ ազատազրկման դատապարտվեն և զոհասեղանին դրվեց նաև 42 դատապարտյալը։ Կատարվածն այնքան ակնհայտ անօրինություն էր, որ շուրջ 3 տարի չկար դատական ակտ, որ 42 դատապարտյալներն ցմահ ազատազրկման վճռի տակ և միայն 2006 թ․-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանով Դատախազությունը մտցրեց դատարան և դատական ակտով հաստատեց այդ անօրեն վճիռը։ Այդ օրվանից դատական համակարգի համար պարզ դարձավ, որ մահապատժի դատապարտվածների հետ կապված ցանկացած հարց տաբուէ։
2018-ի հեղափոխությունը որոշակի փոխեց իրավիճակը, սակայն դատախազությունում ու դատական համակարգում պահպանվել են հին զոռբայական մենտալիտետի հետևորդներ, ովքեր իրենց գործողությամբ պետական ապարատում ժողովրդին ցոյց են տալիս, որ ոնց անարդարություն եղել է մինչև 2018 թվականը, այդպես էլ շարունակվում է՝ կոտրելով քաղաքացիների մոտ հավատը նոր արդար Հայաստանի հանդեպ։ Այդպիսիններից է վերահսկող վարչության դատախազ Իսախանյանը։
Հարգելի պարոն Փաշինյան, 2019 թվականին օրենսդրական փոփոխության արդյունքում մեկ տասնյակից ավել ցմահ դատապարտյալներ դիմեցին կիսափակ ռեժիմի ՔԿՀ-ից կիսաբաց դեժիմի ՔԿՀ տեղափոխվելու համար։ Քրեակատարողական ծառայությունը 6-8 ամիս մանրակրկիտ և հանգամանալից ուսումնասիրելով դատապարտյալների անձնական գործերն ու դատապարտյալի իքնությունը, որոշում կայացրեց մի քանի դատապարտյալի՝ այդ թվում և ինձ, տեղափոխել կիսաբաց հիմնարկ։
Եվ այսպես, 2019 թվականի դեկտեմբեր ամսին ինձ տեղեաբաշխեցին «Սևան» կիսաբաց ուղղիչ հիմնարկ, սակայն նույն ամսին դատախազ Իսախանյանը կասեցրեց այդ որոշումը՝ ռեժիմային փոփոխության հետ որևէ կապ չունեցող խատճառաբանություններով, ի դեպ՝ միայն իմ պարագայում է եղել կասեցում։
Այդ կասեցումից հետո 6 ամիս անց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովը կրկին լիարժեք ուսումնասիրելով իմ անձնական գործը ու բնութագրող տեղեկատվությունը և վերահաստատեց իր որոշումը։ 2020 թվականի մայիսի 12-ին տեղափոխեցին «Սևան» ՔԿՀ, որտեղ անահամեմատ ավելի մեժծ հնարավորություններ կան, այսինքն աշխատելու և սովորելու, ինտեգրվելու և պատրաստվելու ազատության վերադառնալ։ Սակայն դատախազ Իսախանյանն արդեն մեկ ամիս անց նորից կասեցրեց այդ որոշումը և ինձ հետ վերադարձրին «Նուբարաշեն»՝ կրկին 4 պատի մեջ, կրկին փակ խուց, կրկին հենց ինձ ու նույն պատճառաբանությամբ։
Սա արդեն ակնհայտ կամայականություն է և հաշվի առնելով այն, որ ես 24 տարի ամենադաժան ու անմարդային տառապանքների միջով անձնելով չեմ ընդունել ինձ մեղսագրված հանցանքն ու երբեք էլ չեմ ընդունի, քանի որ ես ոչ ոքի չեմ սպանել։
Ոչ ոքի մտքով չի անցնում՝ ինչ է 24 տարի չորս պատի մեջ, դաժան պայմաններում ու այն էլ չկատարածի համար, ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ ապրումների միջով եմ անցնույմ ամեն օր, ինչ գերմարդկային ջանք է պետք որ չմեռնի Մարդն իր մեջ։ Ժողովուրդն անգամ մեկ ամիս չկարողացավ իր տան մեջ մեկուսանալ պարոն Վարչապետ։
Պարոն Փաշինյան, իմ դատավճռից հետո և մինչ օրս, սպանված տղաների ծնողները ևս պնդում են, որ ես չեմ իրենց որդիներին սպանողը, դա մի քանի անգամ հայտարարել են հեռուստատեսությամբ՝ վերջին անգամ «Հայլուր» լրատվական ռեպորտաժներում՝ 8 ամիս առաջ, իմ վաղաժամկետ ազատման դատին, որը ևս մերժվեց։
Պարոն Փաշինյան, պահանջեք իմ բնութագրերը և ինքներդ տեսեք՝ ես բացասական վարքագիծ ունե՞մ, որևէ արարք թույլ տվե՞լ եմ այդ 24 տարիներին, որը կխոսի այն մասին, թե ես վատը կաող եմ բերել հասարակություն։ Որքա՞ն կարելի է մի մարդու հանդեպ անարդարություն թույլ տալ, քանի՞անգամ դեռ պիտի հույս տան ապրելու և սպանեն։ Դա շատ ավելի զարհուրելի է, քան ֆիզիկական ոչնչացումը, որքան էլ պինդ լինեմ, բայց ես քար չեմ, սիրտ ու հոգի ունեմ, պարոն Փաշինյան։
Հարգելի պարոն Փաշինյան, ես երբեք չեմ կարողացել արտահայտել այն ցավն ու տառապանքը, որը 24 տարի ամեն օր ստիպում են կրել, այլ ուղակի ատամներս սեղմած առաջ եմ գնացել ու միակ ամենակարևո գերխնդիրն է եղել թույլ չտալ որպեսզի սպանեն ՄԱՐԴ-ուն իմ մեջ, բայց ինչպես տեսնում եք «մահափորձերը» շարունակվում են և ավելի եռանդուն են դարձել։ Դուք որ գիտեք, թե ինչ է կալանքը, և պատկերացրեք՝ ինչ դաժանություն է 24 տարի 4 պատի մեջ անցկացրած մարդուն մեկ ամսվով հանեն գաղութից ու նորից հետ բերեն այդ զնդանը․ սա ահավոր է քան խոշտանգումը։
Պարոն Փաշինյան, Դուք առաջին ու միակ վարչապետն եք ում դիմում եմ, քանի որ հավատում եմ, որ Ձեր սկզբունքայնությւոնը անարդարության, անօրինականության, պետական համակարգում աշխատողների «ինչ ուզեմ կանեմ» լկտի դրսևորումների դեմ պայքարի հարցում։ Ես հավատում եմ Ձեզ։
Պարոն Վարչապետ, Քրեակատարողան ծառայության տեղաբաշխման հանձնաժողովը, որը կազմված է տարբեր ստորաբաժանումների արդյունքում, եզրահանգել և որոշում է կայացրել ու այն էլ 2 անգամ, որ ինձ անհրաժեշտ է տեղաբաշխել «Սևան» կիսաբաց ՔԿՀ, քանի որ իմ բնութագրերը դրական են և ես արժանացել եմ դրան իրապես, իսկ դատախազ Իսախանյանը իր կաբինետում նստած, որ ոչ իմ անձնական գործին է ծանոթ, ոչ էլ անգամ ինձ է տեսել, որ գոնե ճանաչի որպես մարդ, գրիչի մի հարվածով մի ամբողջ հանձնաժողովի աշխատանքն անօրինական ու սխալ է որակում՝ կասկածի տակ դնելով, որ հանձնաժողովն իր գործին չի տիրապետում, չբերելով որևէ նոր փաստարկ, այլ հակառակը, ինչ որ տեղ խեղդելով իրականությունը։
Եվ այժմ ես հայտնվել եմ փակուղու առաջ, քանի որ օրենքը չի սահմանափակում դատախազ Իսախանյանի՝ իմ ռեժիմային փոփոխությունների որոշումների կասեցման քանակը, որքնան էլ անհեթեթ և կամայական լինեն պատճառաբանությունները։ Ինձ թույլ չի տալիս օրենքը դատարանում բողոքարկել կասեցումը։ Օրենքը ոչ մի նախադրյալ չունի իմ քրգործի վերաբացման ու վերանայման համար։ Փաստացի ստացվում է, որ դատախազությունն ուզում է ինձ պահել 4 պատի մեջ և տարատեսակ միջոցներով հասցնել մահվան։
Հարգելի պարոն Փաշինյան, ես՝ Արթուր Համբարձումի Մկրտչյանս 11․08․2020թ․-ի, ժամը 10-ից հայտարարել եմ անժամկետ հացադուլ, որպես պայքարի ինձ մնացած միակ տարբերակ, իմ հանդեպ իրականացվող խոշտանգումների և մահափորձի։ «Սպանիր մարդու հույսը և կոչնչացնես մարդուն»․ դա է անում դատախազույթունը։
Եվ մարդկայնորեն խնդրում եմ բոլորին չարատավորել իմ այս ծայրահեղ քայլը, որպես ուլտիմատում կամ չգիտեմ ինչ, ես պարզ մարդ եմ և ինձ այլ տարբերակ չի մնացել պայաքարելու մեր հայրենիքում անարդարության ու կամայականությունների դեմ, քան հացադուլը, դրանով նաև աջակցելով Նիկոլ Փաշինյանին ավելի լավ երկիր կառուցելու գործին, թեկուզ և իմ առողջության կամ գուցե և կյանքի հաշվին։ Այս ամենով ինչ որ տեղ նաև այլ մարդկանց հանդեպ կկանխվի կամայական մոտեցումները։
Հարգելի պարոն Փաշինյան, հավատում եմ, որ դուք կհասկանաք ինձ և իմ այս քայլը։
Աստված պահապան բոլորիս և թող դատի մեզ ըստ մեր գործերի։
Խորին հարգանքներով, դիմող՝
Արթուր Համբարձումի Մկրտչյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: