Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Մաթևոսյանի քիչ առաջ մերժեց Սննանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու ԱԱծ միջնորդությունը:

Aravot.am-ի հետ զրույցում Արա Կուբանյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանն ասել է, որ ուրախ է դատարանի այդ որոշման համար, քանի որ դատարանը հասկացել է իր պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի: Ըստ պաշտպանի դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նշենք, որ ժամեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել նրան։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

Ժամեր անց ԲԴԽ-ն տվեց իր համաձայնությունը Կուբանյանի և Նարինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Նշենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և այդ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը։

։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest