Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում.
«Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:
Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ, ապատեղեկատվությունն է:
Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»:
Իր հերթին ՊՆ խոսնակը գրել է.
«Հարգելի քաղաքացիներ,անտեսեք նման բովանդակությամբ հաղորդագրությունները։ Հակառակորդը ապատեղեկատվության միջոցով փորձում է խուճապ առաջացնել։ Եղեք զգոն և հետևեք պաշտոնական լրահոսին»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: