Հայաստանում հուլիսի  7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29 285-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 503 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հուլիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 164 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 667-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 605 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16907, փաստացի բուժվողներինը՝ 11711 (մեկ օրում նվազել է 273-ով): Մեկ օրում թեստավորվել է 1273 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 125088 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest