Հայաստան քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը , դատական և անվտանգության կառույցների չարաշահումը հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ , մտահոգություններ են առաջացնում

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գնահատականը հրապարակվել է քաղաքացիական հասարակության , քաղաքական կուսակցությունների և պետական կառույցների ներկայացուցիչների հետ մեկշաբաթյա հանդիպումներից հետո

Երեւան, Հայաստան — Հայաստանում քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար միջավայրի վատթարացումը լուրջ մտահոգություններ է առաջացնում այն ժողովրդավարական պայմանների վերաբերյալ , որոնք անհրաժեշտ են արդար և ազատ ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է

Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան (International Observatory for Democracy in Armenia / IODA ) նախաձեռնությունը՝ ներկայացնելով իր նախնական գնահատականը այս շաբաթ Հայաստանում իրականացրած առաջին փաստահավաք առաքելությունից հետո։

Կառավարության կողմից դատական իշխանության և կրոնական հաստատությունների անկախության նկատմամբ միջամտության , ինչպես նաև ենթադրյալ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքականացվա ծքրեական հետապնդումների վերաբերյալ առկա փաստերը՝ ներառյալ քաղաքական առաջնորդների , լրատվամիջոցների ներկայացուցիչների , իրավաբանների և հոգևորականների նկատմամբ գործողությունները , խաթարել են քաղաքական մրցակցության հավասար պայմանների նկատմամբ վստահությունը։

«Թշնամական հարևաններով շրջապատված փոքր երկրի համար Հայաստանի ամենաթանկարժեք ակտիվը նրա ժողովրդավարությունն է։ Տարածաշրջանում այդ հազվագյուտ երևույթը դառնում է հատկապես մտահոգիչ այն պայմաններում , երբ կառավարության քայլերը աստիճանաբար սահմանափակում են ժողովրդավարական ազատությունները՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ», — ասել է IODA -ի գործադիր խորհրդի անդամ Քեննեթ Ռոթը։

«Միջազգային հանրությունը , ցավոք , իր ուշադրությունը կենտրոնացրել է ոչ թե ամենակարևորի՝ կենսունակ ժողովրդավարության պահպանման վրա, այլ ընտրությունների արդյունքում որևէ կողմնակալ արդյունք ապահովելու վրա՝ լինի այն «արևմտամետ » թե «ռուսամետ »», — նշել է IODA -ի գործադիր խորհրդի անդամ Ֆիլիպ Ք ալֆայանը ։

IODA -ն անկախ և ոչ կուսակցական նախաձեռնություն է, որը ստեղծվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը դիտարկելու hամար՝ 2026 թվականի հունիսին նախատեսված ընտրություններից առաջ։ Կազմակերպությունը որևէ ազգային կառավարության կամ միջազգային կառույցի հետ կապ չունի և կազմված է բացառապես մարդու իրավունքների անկախ փորձագետներից։

IODA -ի պատվիրակությունը , որ Հայաստանում գտնվել է մարտի 7-ից 12-ը, իր նախնական գնահատականը կազմել է երկրի տարբեր դերակատարների հետ հանդիպումների հիման վրա՝ ներառյալ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների , հոգևորականների , հասարակական կազմակերպությունների և ընտրությունների ամբողջականությունն ու մարդու իրավունքները ապահովող պետական մարմինների հետ խորհրդակցություններից հետո։ Արդարադատության և ներքին գործերի նախարարությունները , Սահմանադրական դատարանը , ինչպես նաև կառավարող կուսակցությունը՝ Քաղաքացիական պայմանագիրը , հրաժարվել են հանդիպել պատվիրակության հետ։

Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Քեննեթ Ռոթը , Ֆիլիպ Գալֆայանը , Սառա Լիհ Ուիթսոնը և Մարկ Ջոնսը։

IODA -ի պատվիրակության նախնական գնահատականում նշված հիմնական մտահոգությունները ներառում են հետևյալ փաստերի առկայությունը

● Քաղաքական շարժառիթներով ձերբակալություններ և կալանքներ ընդդիմադիր գործիչների նկատմամբ , այդ թվում՝ Սամվել Կարապետյանի՝ «Ուժող Հայաստան » կուսակցության առաջնորդի , ինչպես նաև արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի , Միքայել Աջապահյանի , Արշակ Խաչատրյանի և Մկրտիչ եպս. Պռոշյանի նկատմամբ , երբեմն նաև՝ոստիկանության կողմից խիստ և անհամաչափ ուժի կիրառմամբ և հաճախ՝ երկարատև ու անհարկի նախնական կալանքով .Դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձեր , այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի միջոցով , ինչի հետևանքով որոշդատավորներ հեռացվել են պաշտոնից՝ ըստ երևույթին քաղաքական շարժառիթներով , ինչպես նաև քաղաքական կողմնակալության նշաններայն դատավորների նշանակման գործընթացում , որոնք քննության են առնում ընդդիմադիր գործիչների գործերը .

Քրեական օրենսգրքի անորոշ ձևակերպումներով հոդվածների չափից ավելի կիրառություն՝ խոսքի հետ կապված իրավախախտումները քրեականացնելու համար (օրինակ՝ «խուլիգանություն » կա«կառավարության տապալման կոչեր »), որոնց հիմքով հետապնդվում են պատգամավորներ , ընդդիմադիր գործիչներ և լրատվամիջոցներ .

  • Դատական համակարգի և անվտանգության կառույցների ակնհայտ օգտագործում կառավարության կողմից քաղաքական ընդդիմախոսների

դեմ։ «Հայաստանի իշխանությունների համար դժվար է պնդել , որ ընտրությունները լինելու են արդար և ազատ, երբ երկրի առաջատար ընդդիմադիր առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը , շարունակում է գտնվել տնային կալանքի տակ՝ ըստ երևույթին անհիմն մեղադրանքներով », — նշել է Սառա Լիհ Ուիսթոնը և ավելացրել ․ «Կառավարությունը կարծես օգտագործում է օտարերկրյա միջամտության վերաբերյալ ապացույցներ չունեցող պնդումները , որպեսզի եվրոպացի պաշտոնյաները աչք փակեն իր կողմից կիրառվող ավելի ու ավելի ավտորիտար գործելաոճի վրա։ Տպավորություն է ստեղծվում , որ իշխանությունը այնքան է ձգտում պահպանել իր իշխանությունը , որ պատրաստ է այդ գործընթացում վտանգի տակ դնել Հայաստանի նոր ձևավորվող ժողովրդավարությունը »։ Առաջիկա ընտրությունները տեղի են ունենալու լարված քաղաքական միջավայրում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևիի միջև արցախյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո կնքված վիճահարույց համաձայնագրի ֆոնին։

IODA -ի պատվիրակությունը նաև նշել է, որ Եվրոպական միությունը, ամերիկացի , թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները փորձել են ազդել Հայաստանի ընտրական գործընթացի վրա՝ հրապարակայնորեն արտահայտելով իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ ԵՄ -ն Հայաստանին հատկացրել է 12 միլիոն եվրո՝ հիմնականում ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությունը վերահսկելու նպատակով։ Միաժամանակ , թեև կառավարությունը մի շարք ընդդիմադիր առաջնորդների , հոգևորականության ներկայացուցիչների և քաղաքական ուժերի մեղադրել է «ռուսամետ » լինելու մեջ, մինչ այժմ որևէ ապացույց չի ներկայացվել այդ խմբերի կողմից ապօրինի գործողությունների վերաբերյալ։ «Եթե ԵՄ պաշտոնյաները իսկապես ցանկանում են աջակցել Հայաստանին , ապալավագույն քայլը կլինի պնդել , որ կառավարությունը հարգի Հայաստանի քաղաքացիների իրավունքները և ապահովի իսկապես ազատ ու արդար ընտրություններ », — նշել է Մարկ Ջոնսը և հավելել ․ «Հայաստանին վերաբերվելը որպես պարզապես աշխարհաքաղաքական մրցակցության տարածք՝ անարգանք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ , որը երկար պայքարել է իր անկախության ,ազատության և ժողովրդավարության համար։ Եվրոպան չպետք է ընդունի ժողովրդավարության զոհաբերումը աշխարհաքաղաքական մրցակցության անվան տակ»։

IODA -ի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել armeniaobservatory.org կայքում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest