Վերաքննիչ դատարանը վճռեց

  1. Սուրեն Սամվելի Ջեյրանյանի, Սամվել Սուրենի Ջեյրանյանի հայցն ընդդեմ Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ-ի՝ ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, փոխհատուցման գումար բռնագանձելու, դատարանի վճիռը հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել մասնակիորեն.
  2. Պարտավորեցնել Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ-ին՝ Հանուն Մարդու իրավունքների ՀԿ-ի իր կողմից հրապարակվող For Rights Հանուն իրավունքների լրատվական կայքում “Հերքում” խորագրի ներքո հետևյալ տեքստով՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայքում 23. 03. 2018թ֊ին հրապարակվել է «Ոստիկանության գնդապետ Սամվել Ջեյրանյանը ջանքեր է գործադրում որդուն ազատել պատժից» վերնագրով հոդվածը:

Հոդվածի հեղինակը Ռոբերտ Անանյանն է:

Հիշյալ հոդվածով տարածած տեղեկատվության մեջ տեղ են գտել իմ իրավունքները խախտող զրպարտություն համարվող տեղեկատվություն:

Մասնավորապես, հոդվածի հեղինակը նշել է. «Սուրենի հայրը’ Սամվել Զեյրանյանն առանձնահատուկ ջանքեր է գործադրել որդուն քրեական պատժից ազատելու համար: 61- ամյա Ջեյրանյանը ոստիկանության նախկին սպա է, աշխատել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված Հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների (ԲԽՍՍ) վարչության պետ: Նա փորձել է մոլորեցնել նախաքննությանը, որդու փոխարեն մեղայականով ներկայացել ու հայտնել է, թե ավտովթարի հեղինակն ինքն է:»:

Պետք է փաստել, որ սույն քրեական գործով ես որևէ անգամ մեղայականով չեմ ներկայացել:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ես հսկողության տակ եմ պահել Ռաֆայելին և նրան ուղղորդել, որ ցուցմունքներ տա, իբրև չի եղել վթարված մեքենայում, ապա այդ հանգամանքը նույնպես հանդիսանում է հոդվածագրի ենթադրությունը: Այդ մասին իր նախաքննական և դատաքննական ցուցմունքներում Ռ-. Սարգսյանը հայտնել է, որ նրան որևէ մեկը չի ուղղորդել դեպքի վերաբերյալ ցուցմուքներ տալուն և նա որևէ ցուցմունք չի տվել իր կողմից դեպքի պահին մեքենայում չգտնվելու վերաբերյալ: Նշված փաստն արտացոլված է նաև ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռում:

Հոդվածագիրը զարգացնելով իր երևակայական մտքերը, նշել է, որ չի բացառվում, որ նախկին գնդապետը վկային ուղղորդելով սուտ ցուցմունք տալ, նպատակ է ունեցել նրա նկատմամբ նախաքննության մոտ անվստահություն առաջացնել, որպեսզի ավտովթարի մեղքը նրա վրա բարդելը հետագայում հեշտ լինի:

Հոդվածում իմ պաշտոնի և կոչման մասին հիշատւսկելը հետապնդել է միայն մի նպատակ, վարկաբեկել ինձ և իմ ամբողջ տարիների վաստակը: Նման կերպ փորձ է արվել ցույց տալ, որ իմ’ նախկինում զբաղեցրած պաշտոնն փորձել եմ ծառայեցնել անձնական շահին՝ դրանով արատավորելով ոչ միայն իմ, այլև բոլոր սպաների պատիվը:

Նախ հոդվածագիրը հաստատված է համարել, որ ես ուղղորդել եմ ՌՆարգսյանին սուտ ցուցմուքներ տալ, այն պարագայում երբ Ռաֆայել Սարգսյանը կամ որևէ այլ անձ այդ մասին

ցուցմունքներ չեն տվել և դատական ակտով դատարանը այդ մասին որևէ դիրքորոշում չի հետապնդել լուսաբանել դատական նիստը, և հասարակությանը ներկայացնելու տեղեկատվություն, այլ միայն իրեն հայտնի նկատառումներից ելնելով, փորձելէ իր հոդվածով վարկաբեկել ինձ, անհիմն դատողություններ է կատարել իմ մեղավորության մասին և ինձ մեղադրել հանցանքի կատարման մեջ:

«Զանգվածային լրատվության մասին» « օրենքի 8-րդ հոդվածը’ «Հերքման և պատասխանի իրավունքը» վերտառությամբ սահմանել է հետևյալը.

  1. Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

Հիմք ընդունելով ներկայացված հանգամանքները պահանջում եմ.

1-Հերքել 23.03.2018թ-ին հրապարակված «Ոստիկանության գնդապետ Սամվել Զեյրանյանը ջանքեր է գործադրում որդուն ազատել պատժից» վերնագրով հոդվածը և հերքման հետ միաժամանակ հրապարակել իմ’ սույն պատասխանը:

2.23.03.2018թ֊ին հրապարակված «Ոստիկանության գնդապետ Սամվել Զեյրանյանը ջանքեր է գործադրում որդուն ազատել պատժից» վերնագրով հոդվածը հեռացնել կայքից:»։

  1. Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ-ից հօգուտ Սուրեն Սամվելի Ջեյրանյանի, Սամվել Սուրենի Ջեյրանյանի բռնագանձել 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար՝ որպես վիրավորանքի մասով փոխհատուցում, և, 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար՝ որպես զրպարտության մասով փոխհատուցում:
  2. Հայցը՝ մնացած մասով, մերժել:
  3. Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ-ից հօգուտ Սուրեն Սամվելի Ջեյրանյանի, Սամվել Սուրենի Ջեյրանյանի բռնագանձել բռնագանձել 76.000 /յոթանասունվեց հազար/ ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:
  4. Դատական ծախսերի բաշխման հարցը մնացած մասով համարել լուծված:
  5. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
  6. Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։
  7. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Pin It on Pinterest