Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Սիսիանի դիրքերից մեկում այսօր կայծակնահարության հետեւանքով մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր։

NEWS.am–ի տեղեկություններով, Նարեկը մեկ ամսից զորացրվելու էր։ Նա սոցիալապես անապահով ընտանիքից է, ունի եղբայրը, որն ունի հաշմանդամություն։

Pin It on Pinterest