ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
նա նշեց, որ հարցն առաջիկայում կընդգրկվի Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում, եւ ինքը այս հարցով զեկույցով է հանդես գալու:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ նախ կոշտ տոնով պահանջել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, ապա ասել՝ «գնա շրթունքներդ մաքրի»:
Դրանից հետո լրագրողները էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով ստորագրահավաք էին սկսել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: