«Իմ նախորդ հարցազրույցի ժամանակ հայտնել եմ տեղեկություն, որ Քննչական կոմիտեն ինձ մեղադրում է Տաշիրի քաղաքի զինկոմի պետ Արամ Կարապետյանի տանից ոսկեղեն գողանալու համար։ Հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ Արամ Կարապետյանը գործարար Սամվել Կարապետյանի ազգականն է։ Նրանց մեջ բարեկամական կապ ընդհանրապես չկա։ Սամվել Կարապետյանը Լեռնահովիտ գյուղից է, Արամ Կարապետյանը` Մեծավան գյուղից։ Ես որևէ մեկին անհարգալից վերաբերմունք չեմ ուզել ցույց տալ իմ հայտնած տեղեկությամբ, եթե որևէ մեկին նեղություն եմ տվել, ապա ներողություն եմ հայտնում»,-այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց Տաշիրի քաղաքի բնակիչ Միխայիլ Մարդոյանը։

Հիշեցնենք` Միխայիլ Մարդոյանը նախորդ շաբաթ էր դիմել Forrights.am-ի խմբագրութկուն և նշել, որ իրեն մեղադրում են 2024 թվականի սեպտեմբերի 18-19-ին Տաշիր քաղաքի առանձնատներից մեկից կատարված գողության դեպքի համար։ Միխայիլը պնդում է, որ ինքը դեպքի հետ առնչություն չունի, սակայն, իր իրավունքերը խախատվում են։ Նա նշել էր, որ առանձնատունը պատկանում է Տաշիրի քաղաքի զինկոմի պետ Արամ Կարապետյանին։

Միխայիլը, այնուհանդերձ, շարունակում է պնդել, որ ինքը դեպքի հետ կապ չունի, սակայն, իրավապահները ճնշում են` մեղքը վերցնել իր վրա։

Մանրամասները` տեսանյութում։

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ