Բաքուն արդեն 6-րդ օրն իր 13-րդ հաղորդագրությամբ հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու համար։
Բաքուն նշում է, թե մարտի լույս 21-ի գիշերը հայկական կողմը, մասնավորապես, Գորիսի և Վարդենիսի դիրքերից կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է կրակ բացելու Բաքվի պնդումները՝ նշելով՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ — ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հրադադարի խախտման փաստեր ներկայացնի, Երևանը պատրաստ է դրանք ուսումնասիրել, քննարկել։ Հայաստանի ռազմական գրատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ փաստել է՝ մինչ օրս նման փաստեր Բաքվից չեն ստացել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: