Ադրբեջանը փակում է իր երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը, կազմակերպության հանրային կապերի պատասխանատուն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունն իրենց արդեն տեղեկացրել է այդ մտադրության մասին։
Կարմիր խաչի կոմիտեն միակ կազմակերպությունն է, որի միջոցով Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ընտանիքները հնարավորություն ունեն որևէ տեղեկություն ստանալ կամ կապ հաստատել գերության մեջ գտնվող իրենց հարազատի հետ, նաև ծանրոց ուղարկել նրանց։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: