Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի առջև անցկացվում է Ռուբեն Վարդանյանի կյանքի փրկության, հայ գերիների պաշտպանության ակցիա, որին մասնակցում են իրավապաշտպաններ, հանրային գործիչներ, քաղաքացիներ։

Բողոքի ակցիայի մասնակիցները ԿԽՄԿ-ի նախագահին նամակ կհանձնեն։ Նա մանրամասնեց, այստեղ են, քանի որ աննախադեպ գործողություններ են տեղի ունենում Ադրբեջանում։ Ավելի վաղ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների՝ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել Արտաքին գործերի նախարարության, ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյանի գրասենյակի դիմաց։

Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ փետրվարին այցելել է գերիներին Բաքվում, սակայն դրանից հետո, ինչպես գիտեք, Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել և արդեն 14-րդ օրն է, որ նա գտնվում է հացադուլի մեջ: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին Հայաստանում Կարմիր Խաչմի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Նարինե Աղբալյանը։

Նախքան ցույցի մեկնարկը Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունները երևացող և չերևացող միջոցներով ճնշում չեն գործադրում Ադրբեջանի և միջազգային կառույցների վրա։ Ըստ նրա՝ որքան մեծանա հանրային ճնշումն, այնքան Հայաստանի իշխանությունները գերիների հարցով էֆեկտիվ կաշխատեն։

«Մենք գիտենք, որ լկտի ու տոտալիտար դրսևորումներով ղեկավարն այնպես է արել, որ Ստեփանակերտում չի եղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտե։ Բայց չի կարելի է բավարարվել սրանով, քանի որ սա միջազգային կոմիտե է, բազմիցս ապացուցվել է, այն, ինչ կարող է անել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որևէ մեկը չի կարող անել»,-հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Նա մանրամասնեց, այստեղ են, քանի որ աննախադեպ գործողություններ են տեղի ունենում Ադրբեջանում։

«Դատվում են ոչ միայն կոնկրետ մարդիկ, այլև դատվում է միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը ոչ թե ոտնահարված են, այլ Ադրբեջանն ուղղակի հակադրվում է միջազգային իրավունքին ընդհանրապես։ Այստեղ մենք եկել ենք, քանի որ Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն պատշաճ քայլեր չի անում, այլ իր հնչեցրած բոլոր հայտարարություններն ուղղակի սպասարկում են հայերի նկատմամաբ ցեղասպան թուրք-ադրբեջանական քաղաքականությունը»,-ասաց Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարարի շինծու քրեական գործով դատական հերթական վերջին նիստից հրապարակված լուսանկարներում Վարդանյանի դեմքի տարբեր հատվածներում կապտուկներ են երևում։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան հայտարարություն էր տարածել` նշելով, որ Վարդանյանը մեկ շաբաթ առաջ դիմել է հացադուլի ի նշան բողոքի Ադրբեջանում իր և մյուս հայ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող քաղաքական ցուցադրական դատավարության։

Pin It on Pinterest