Արցախի օրհներգի երաժշտության հեղինակ Արմեն Նասիբյանի որդին՝ ծայրահեղ պայմաններում ապրող Կարեն Նասիբյանն, աշխատանք ու ապրելու վայր կունենա: Այս մասին տեղեկանում ենք Հայորդի-ի տարածած հայտարարությունից:

«Սիրելի Հայրենակիցներ,

շատերդ եք կիսվում Արցախից բռնի տեղահանված և դժվար կացության մեջ հայտնված Կարեն Նասիբյան պատմությամբ, ով 28 տարի եղել է դաշնամուրի ուսուցիչ։

Հայորդիի թիմը որոշում կայացրեց Կարենին ապահովել աշխատանքով։

Հայորդիի երաժշտական խմբակում, ուր անվճար շուտով կհաճախեն մեր շահառու երեխաները, Կարենը կաշխատի որպես նվագացող իսկ մենք Հայորդիի միջոցներից կվարձատրենք նրան։

Հայորդիի հոգատար հետևորդները մինչև տարեվերջ կհոգան նրա տան վարձը։

Օրեր անց արդեն Կարենը կտեղափոխվի նոր բնակարան, որը կունենա բոլոր կոմունալ հարմարությունները»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Կարեն Նասիբյանը Դիլիջանի գիշերօթիկի դպրոցի բնակիչներից էր, որ վերջին 10 օրերին ապրում էր ցրտի ու մթի մեջ։ Խետությունը անջատլ էր էլեկտրոէներգիան և գազը պահանջելով ազատել տարածքը։

Pin It on Pinterest