Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին մեղադրանք են առաջադրել  հրապարակային քննադատական խոսքի համար: Այս մասին հայտնել է նրա շահերի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:

«Մեղադրանք է ռաջադրվել 490 հոդվածի երկրորդ մասը, որը հետեւյալն է՝ դատավորներին արատավորել իրենց գործունեության համար, ինչն էլ ենթադրում է  2-5 տարի ազատազրկում: Մեզ արգելվեց քրեական գործի վերաբերյալ մեզ հայտնի  փաստարկները ներկայացնել, ասինքն սա փաստում է,որ Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար, ոչ մի այլ բանի համար, ռեժիմն այդպես է գտել։ Ստիպված ենք դրա դեմ պայքարել»,-ասել է փաստաբանը:

Մելիքյանը նշեց, որ առգրավվել են նաև Ղազարյանի հեռախոսը, իսկ խափանման միջոց կիրառելու հարցով դատական նիստը տեղի կունենա վաղը: Միջնորդություն է ներկայացվել վարչական հսկողություն սահմանելու մասին, նաեւ Էդգար Ղազարյանին արգելել են լքել երկիրը:

Pin It on Pinterest