Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Թեև մեղադրող կողմը առաջարկում էր ևս երեք ամսով երկարաձգել կալանքը, դատավորն, այդուհանդերձ, Տիրան Խաչատրյանի կալանքը փոխարինեց գրավով և չբացակայելու արգելքով։ Խաչատրյանն ազատ արձակվեց հենց դատարանի դալիճից՝ սահմանված գումարը վճարելու պայմանով։ Գրավը պետք է վճարվի եռօրյա ժամկետում:
Խաչատրյանը ձերբակալվել էր 44-օրյա պատերազմին առնչվող գործով և հունվարի 5-ին երկու ամսով կալանավորվել: Նա մեղադրվում է ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: