Երևանի ավագանին 33 կողմ, 17 դեմ ձայներով հավանություն տվեց տրանսպորտի նոր փաթեթին: Հիշեցնենք՝ Երևանի ավագանին քննարկում էր տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծում

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնել էր սպասվող փոփոխությունները։

Ըստ այդմ՝ 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ:

90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե:

1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր:

Արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։

Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև

հաշմանդամություն ունեցող երեխաները

4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:

Ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ