Ինչպես Step1.am-ի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը, Սփյուռքի մեծ մասը արհամարհում է այս հայտարարությունները, «փաշինյանները կգան ու կգնան, մենք շարունակում ենք մեր գործը»։ « Իրենք չեն, որ որշելու են մեր ինքնությունը, ճակատագիրն ու հայրենիքի սահմանները, մեր պատմությունը, խորհադանիշները։ Իրենք չունեն դա, բայց մենք ունենք եւ հաստատ կպահենք։ Իրենք կգան ու կգնան, ինչպես 1920, 30, 40-ական թվականներին բոլշեւիկները եկան ու գնացին։ Հիմա նեոբոլշեւիկներն են եկել, նորից կգնան, ոչինչ, ժամանակավոր բաներ են սրանք, կանցնեն կգնան», ասել է նա։
Մինչեւ Փաշինյանի ԱՄՆ այցը Ամերիկայի հայկական կազմակերպությունները հույս են հայտնել, որ նա կօգտագործի «Կրոնի ազատության» գագաթնաժողովը և կբարձրացնի քրիստոնյա հայերի հետապնդման և Արցախում հայկական քրիստոնեական հոշարջանների ոչնչացմն հարցը։ Սակայն, դատելով Փաշինյանի ելույթից, նա այդպես էլ չխոսեց հայերի նկապմամբ այլոց անհանդուրժողականության մասին։ Նա միայն պատրաստակամություն հայտնեց հանդուրժող լինել հարևանների մահմեդական բնակչության հանդեպ։
«Հայաստանի Հանրապետության գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական եկեղեցին է, և դա բնական է, որովհետև Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն և դա արվել է դեռևս 301 թվականին Հայոց թագավոր Տրդատ 3-րդի կողմից։ Այդ պահից Հայ Առաքելական եկեղեցին էական դեր է խաղացել մեր ժողովրդի համար», ասել է Փաշինյանը։
«Բարեբախտաբար, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, մենք ունենք կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ մեր տարածաշրջանում», շարունակել է նա։ Դա զարմանք է առաջացրել ոչ միայն հայերի շրջանակներում, քանի որ հենց հիմա Արցախում հայկական քրիստոնեական հուշարձանների հանդեպ խիստ անհանդուրժող վերաբերմունք է դրսևորվում։
Նաիրա Հայրումյան
Մանրամսները՝ Step1.am
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: