Այս գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Այս մասին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննչական կոմիտեից էլ NEWS.am–ին հայտնեցի, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Կա մեկ վիրավոր, մեկ մահացած անձ:
Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, «ՀԺ»-ին հայտնել է, որ սպանվածը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: