ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունում «արմատական խանգարվածներ» են աշխատում։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ կիրակի Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազայում շփման ժամանակ։
«USAID-ը ղեկավարվում է խելագար արմատականների կողմից, եւ մենք նրանց կհեռացնենք, իսկ հետո որոշում կկայացնենք»,- ասել է նա՝ պատասխանելով գործակալությունում անցկացվող աուդիտի մասին տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին:
Associated Press գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է, որ USAID անվտանգության ծառայության երկու ղեկավարներ ուղարկվել են վարչական արձակուրդի DOGE-ի հետ կոնֆլիկտի պատճառով. նրանք հրաժարվել են Մասկի գերատեսչությանը տրամադրել գաղտնի տեղեկատվության հասանելիություն։
ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է, որը պետք է փակվի։
«USAID-ը հանցավոր կազմակերպություն է։ Ժամանակն է, որ նա մահանա»,- գրել է նա X-ում: «USAID-ը ձախ արմատական մարքսիստների բույնն է, որոնք ատում են Ամերիկան»,- ավելացրել է SpaceX-ի հիմնադիրը:
Ավելի վաղ Associated Press-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ USAID անվտանգության ծառայության երկու ղեկավարներ DOGE-ի հետ կոնֆլիկտի պատճառով ուղարկվել են վարչական արձակուրդի. նրանք հրաժարվել են Մասկի գերատեսչությանը գաղտնի տեղեկատվություն տրամադրել:
Հունվարի վերջին NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ աշխատավարձի եւ արտոնությունների պահպանմամբ վարչական արձակուրդ են ուղարկվել USAID ավելի քան 50 պետծառայողներ։ Այս քայլի պատճառը ստուգումն է «USAID-ում մի շարք գործողությունների բացահայտումից հետո, որոնք, ամենայն հավանականությամբ, ուղղված են նախագահի հրամանագրերի շրջանցմանը»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: