Արցախցի Ղարիբ Բաբայանը չկալանավորվեց. նա  ազատ արձակվեց դատարանի դահլիճում: Բաբայանը, սակայն, լրագրողների հետ չխոսեց. պաշտպանները հայտնեցին, որ դատարանը որոշել է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել հրապարակային խոսքը սահմանափակելը և վարչական հսկողությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աջափնյակի դատարանի դիմաց քաղաքացիների հոսքը չի դադարում: Այստեղ հավաքված անձինք պահանջում են ազատ արձակել արցախցի 70-ամյա գիտնական Ղարիբ Բաբայանին, որին այսօր ձերբակալել է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն երեկ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է. «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Pin It on Pinterest