2023-ից մինչև 2025 թվականի հունվարի 27-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է 32 մահվան դեպք:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Tert.am-ը գրավոր հարցմամբ մասնավորապես խնդրել էր տեղեկացնել դատապարտյալների և կալանավորների մահվան դեպքերի քանակը, դրանցից քանի՞սն են եղել ինքնասպանություն, արդյո՞ք սպանության դեպքեր արձանագրվել են, և մահացածների մեջ արդյո՞ք կան ցմահ ազատազրկվածներ:

ՔԿԾ-ից հայտնել են. «2023 թվականի ընթացքում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է մահվան 16 դեպք, որից՝ կենսաբանական մահ 14՝ 9 դատապարտյալ, 5 կալանավորված անձ, ինքնասպանութան 2 դեպք՝ վերջիններս կալանավորված անձինք էին:

2023 թվականի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված անձի մահվան դեպք չի արձանագրվել:

2024 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում գրանցվել է մահվան 12 դեպք, որից՝ կենսաբանական մահ 12՝ 6 դատապարտյալ, որից 2 ցմահ ազատազրկման դատապարտված, 6 կալանավորված անձ: Ինքնասպանության դեպք չի արձանագրվել:

2025 թվականի հունվարի 27-ի դրությամբ, քրեակատարողական հիմնարկներում անզատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է մահվան 4 դեպք՝ որից կենսաբանական մահ՝ 2՝ 1 դատապարտյալ, 1 կալանավորված անձ, 2-ը՝ ինքնասպանություն: Ինքնասպանություն 2 դեպքերից մեկը դատապարտյալ, մեկը՝ կալանավորված անձ:

2025 թվականի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված անձի մահվան դեպք չի արձանագրվել:

Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահովող անձանց շրջանում 2023-2025թթ. ընթացքում սպանության դեպքեր չեն արձանագրվել»:

ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի, դատապարտված, կալանավորված անձանց ինքնասպանությունների, նրանց հոգեբանական վիճակի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

Մանրամասները՝ հղումով tert.am

Pin It on Pinterest