Ստամբուլի Բաքըրքոյ թաղամասում գտնվող հայկական Դադյան դպրոցի հին շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, փոխանցում է Ակոս-ը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ին։ Վերջին տարիներին դպրոցի շենքն օգտագործվում է Անատոլիայի մասնավոր ավագ դպրոցի կողմից։ Անվտանգության տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրմամբ պարզվել է, որ տարածքում որոշ ժամանակ անցկացրած երկու կասկածյալներից մեկը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ, իսկ մյուս կասկածյալը հավաքել է գետնին ընկած դատարկ պարկուճները։

Կասկածյալներ Շ․Ք-ն և Յ․ Չ-ն նույնակացվել են, պարզվել է, որ նրանք պատսպարվել են նույն թաղամասում տներից մեկում։ Նրանց ձերբակալելու ընթացքում հասցեում խուզարկությամբ առգրավվել է ապօրինի ատրճանակ և 14 փամփուշտ։ Պարզվել է, որ նրանք քրեական անցյալ ունեն։

Մանրամասները հղումով Factor.am

Pin It on Pinterest