Ես նախորդ օրվա քննարկումներից հետո,  քննարկումների արդյունքում որոշել եմ  կամովին իմ թեկնածությունը հանել: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում Civic.am-ի հետ զրույցում նշեց ԲԴԽ թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը:

Խոսելով պատճառների մասին, նա աասաց. «Երկու պատճառ եմ տեսնում. Նախորդ օրերից սկսած եղան քննարկումներ երկու  գույքային հարցի շուրջ՝ հողամասի եւ այն ընկերությունում իմ ներգրավվածության հետ կապված: Ես գտնում եմ, որ այդ չփարատված կասկածների պայմաններում դատավոր նշանակելը կոռեկտ չի, դա վնասելու է մեր դատարանի իմիջին եւ դատավորի կարգավիճակին:

Միաժամանակ, այդ ամեն ինչը կարող է վնասաբեր լինել նաեւ մեր կուսակցության իմիջին: Այդ պատճռով համարում եմ, որ իմ նշանակումը  հնարավոր չէ»:

Սիրունյանն ընդգծեց, որ ինքը դեռեւս կուսակցական է եւ ՔՊ-ին իր անդամակցությունը պետք է դադարեցներ ընտրվելուց հետո. «Ես հանում եմ իմ թեկնածությունը եւ պետք է խնդրեմ, որ եթե այդպիսի կարգ կա՝ ԱԺ-ն չքվեարկի», — ասել է նա:

Իր հերթին, ՔՊ խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումներում նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքը այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի: Պարզաբանվելուց հետո, եթե առիթ լինի կխոսենք»:

Pin It on Pinterest