Հայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում հարուցված շինծու դատական գործընթացին։

«Խնդրում եմ կարդալ այս համոզիչ փաստերը: Մենք բոլորս պետք է զգոն մնանք և անենք այն, ինչ կարող ենք՝ խթանելու արդար դատավարության հեռանկարը և խուսափելու գրոտեսկային անարդարությունից»,-գրել է Աֆեյանն ու կից հրապարակել Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը։

Pin It on Pinterest