Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին։

Հայ հայտնի մարզիկն «Ինստագրամ»-ի իր էջում կիսվել է ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությամբ և օգտագործել է «Ազատություն Ռուբեն Վարդանյանին: Ազատություն հայ գերիներին» հեշթեգերը:

X-ի իր միկրոբլոգում Մխիթարյանը թեմայի վրա հրավիրել է ՄԱԿ-ի, ՄԱԿ- մի շարք կառույցների, Amnesty International-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Մարդու իրավունքների հիմնադրամի, Միջազգային քրեական դատարանի ուշադրությունը։

Pin It on Pinterest