Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 14-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։
Հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել կացարաններ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։
Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատազրկման դատապարտված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի, ցմահ ազատազրկման դատապարտված, հացադուլ հայտարարած անձանց հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները:
Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատմանը, անվտանգային գոտու փոփոխության հնարավորությանը, առողջության պահպանման, կրթության իրավունքներին, զբաղվածությանն առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: