Առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին: Փաստը հաստատել է նախկին բարձրաստիճան զինվորականի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների:

Տիրան Խաչատրյանը Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացել է 44-օրյա պատերազմի ժամանակ: 2021-ի փետրվարին նա վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով ազատվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Այս պահին կատարվում են վարութային եւ դատավարական գործողություններ, հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց, միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ: NEWS.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Pin It on Pinterest