։Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական ​​անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունը։

Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններից՝ Ռուբեն Վարդանյանի դեմ անհիմն մեղադրանքների մի ամբողջ կույտ է հորինվել։

«Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը քրեական հետաքննություն է անցկացրել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և բազմաթիվ այլ հանցագործությունների փաստերի առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Pin It on Pinterest