։Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունը։
Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններից՝ Ռուբեն Վարդանյանի դեմ անհիմն մեղադրանքների մի ամբողջ կույտ է հորինվել։
«Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը քրեական հետաքննություն է անցկացրել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և բազմաթիվ այլ հանցագործությունների փաստերի առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: