Իսրայելը Գազայի հատվածում սպանել է հազարավոր պաղեստինցիների՝ զրկելով նրանց մաքուր ջրից, այսօր հայտարարել է Human Rights Watch-ը (HRW)՝ նշելով՝ այդ գործողությունները հավասարազոր են ցեղասպանության և բնաջնջման ակտերի:

«Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացվող մասսայական կոտորածը նշանակում է, որ Իսրայելի իշխանությունները մարդկության դեմ հանցագործություն են կատարել, որը շարունակվում է մինչ օրս։ Այս քաղաքականությունը նաև հանդիսանում է «ցեղասպանության ակտ»՝ համաձայն 1948 թվականի ցեղասպանության կոնվենցիայի», — ասվում է Human Rights Watch-ի զեկույցում:

Իսրայելը բազմիցս մերժել է ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքները՝ նշելով, որ հարգում է միջազգային իրավունքը և ինքնապաշտպանության իրավունք ունի, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվեցին հրեական խաղաղ ավանների վրա՝ սպանելով մոտ 1200 մարդու, իսկ ավելի քան 250-ը պատանդառվեց։

Human Rights Watch-ը երկրորդ խոշոր իրավապաշտպան կազմակերպությունն է, որ «ցեղասպանություն» բառն է օգտագործում Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները նկարագրելու համար։ Դեկտեմբերի սկզբին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն էր Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել պաղեստինցիների ցեղասպանություն։ Վաշինգտոնը հայտարարել էր, որ համաձայն չէ Amnesty International-ի գնահատկանի հետ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest