Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատում նախօրեին քննարկվել է «Լեռնային Ղարաբաղ. խաղաղության համաժողով» խորագրով բանաձեւը եւ ընդունվել:

Կառավարությանը կոչ է անում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար:

Բանաձեւի հեղինակը պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելն է: Քննարկմանը մասնակցել է նաեւ այդ երկրի ԱԳ նախարար Իգնատիո Կասիսը:

Քննարկման արդյունքում բանաձեւն անցել է 96 կողմ, 80 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest