«Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է այրման եղանակով ոչնչացման: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՍԱՏՄ–ից:
Ավելի վաղ հայտընել էինք, որ Երեւանի Գումի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:
Ինչ-որ պահի քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ուզում էր վառել իրեն: Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին 7 հոգու եւ ինքնահրկիզման փորձ կատարողին՝ խուլիգանության կասկածանքով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: