Ինձ արգելել են մուտք գործել Թուրքիա: Դրա մասին սոցցանցերում գրել է կանադացի լրագրող Նիլ Հաուերը։
«Երևանից Ստամբուլի օդանավակայան եմ մեկնել զբոսաշրջության նպատակով։ Անձնագրային հսկողության ժամանակ ինձ մի կողմ տարան՝ հայտնելով. «Սև ցուցակում ես»։ Ինձ 16 ժամ պահեցին և արտաքսեցին»,-գրել է նա։
Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների մասին նրա գրառումից հետո։
Նա, մասնավորապես, գրել է. «COP29-ը կոնսենսուսի և միջազգային համագործակցության հասնելու մասին է: Դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ այս տարվա ընդունող երկրում՝ Ադրբեջանում, որն անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ է իրականացրել»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: